Քաղաքացիները պատգամավորներից պահանջում են միանալ վարչապետի հրաժարականի իրենց պահանջին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում և պահանջում պատգամավորներին միանալ իրենց և պահանջել վարչապետի հրաժարականը։
«Մենք դեմ ենք էդ դավաճանական փաստաթղթին»,- պնդում են քաղաքացիները՝ հավելելով, որ իրենք կողմ են՝ «նոր բանակցող, նոր պայմաններ» շրջանառվող թեզին։
«Երկու պետությունների ճակատագիրն այս վիճակին հասցնելուց հետո, երկրի գործող վարչապետը պետք է հեռանա, և ոչ միայն նա, այլև ամբողջ Կառավարությունը»,- ընդգծեծ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը։
ԱԺ ընդունարան մտնելիս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին քաղաքացիները որոշ հարցեր տվեցին, թե տեղյակ եղե՞լ է, որ հողերը հանձնելու են, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց՝ ոչ։ Ցուցարարները նկատեցին, թե վարչապետը նման փաստաթուղթ է ստորագրել, իսկ խորհրդարանը, ինչպես նաև ԱԳՆ-ն դրա մասին տեղյակ չե՞ն եղել, Արմեն Խաչատրյանը նշեց․
«Հարգելիներս, ըստ պարզաբանումների՝ օրհասական վիճակ է եղել, ինչի մասին ես էլ եմ ահազագեր ստացել այնտեղի ղեկավարներից, որ մինչև այդ իրավիճակը հուսադրող էր, բայց վերջին մի քանի ժամում անհուսադրող տեղեկություններ կային»։
Քաղաքացիները հիշեցրեցին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հայտարարությունը, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը Ադրբեջանին համոզել է ռազմական գործողությունները դադարեցնել, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաև՝ Շուշի քաղաք, ինչին վարչապետը չի համաձայնել։
«Ինքը պայքարի է գնացել, հարգանքի արժանի որոշում է ինչ-որ տեղ, եթե այդ ժամանակ ինքը համաձայնվեր, էլի չէր ընդունվելու այդ ամենը, չէինք հասկանալու»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Նա հավելեց, թե եռակողմ ստորագրված փաստաթղթի համար Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.