ՌԴ ԱԳՆ․ ԼՂ-ի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետներ չկան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետներ չկան։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք հույս ունենք, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը ոչ մի նոր հակամարտության չի հանգեցնի, առավել ևս՝ արյունահեղության։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորման էական դերը վերապահված է Մինսկի խմբին։ Այն կլուծի բոլոր այն հարցերը, որոնք իրենց արտացոլումը չեն գտել եռակողմ համաձայնագրում», – ասել է Ռուդենկոն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հարցը չի քննարկվելու:
Ավելի վաղ Ալիևը Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջաններ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի որևէ հատուկ կարգավիճակ Ադրբեջանի համար անընդունելի է:
Ռուդենկոն նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման հարց չի քննարկվում:
«Ռուս խաղաղապահների թիվը հստակ որոշված է երեք նախագահների հայտարարության մեջ։ Մենք ելնում ենք նրանից, թե ինչ է գրված այնտեղ», – ասել է նա։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև նշել է, թե Մոսկվան հուսով է, որ իրավիճակը Հայաստանում չի ազդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման վրա:
«Մենք չենք մեկնաբանում այլ երկրների ներքին իրավիճակը, դա նրանց ներքին գործն է։ Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, որը կարտացոլվի նաև երեք առաջնորդների ստորագրված հայտարարության ճակատագրի վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке