«Այլընտրանքային նախագծեր խումբ». «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվու՞մ է կիսել Փաշինյանի հետ պատասխանատվությունը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» պատերազմին առնչվող երկու հարց է հնչեցրել, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Պատերազմի սկզբից 4 օր հետո Գլխավոր Շտաբի պետն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացնում է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ «2 - 3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։
Շտաբի պետի այս հաղորդումից շուրջ 20 օր հետո Փաշինյանը մերժում է պատերազմը դադարեցնելու իրատեսական փաստաթուղթ (այս մասին ՌԴ նախագահը մանրամասն խոսեց երեկվա ելույթի ընթացքում)։ Այս քայլը պատճառ է դառնում բազմաթիվ նոր զոհերի և տարածքային կորուստների։
Հարց 1. Ու՞մ հետ է քննարկել այս որոշումը վարչապետ Փաշինյանը։ Էլ ո՞վ է կիսում Փաշինյանի հետ այս ճակատագրական սխալի պատասխանատվությունը։
Հարց 2. Այս բացահայտումների մասին տեղեկանալով՝ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվու՞մ է կիսել Փաշինյանի հետ պատմական պատասխանատվությունը» , - նշված է տարածված հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.