«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՀՀ նախագահի ուղերձը
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախում պատերազմը տանուլ տված վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը, տեղեկացնում են կուսակցության գրասենյակից։
«Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնչեցրել էր դեռևս ս.թ. հունիսի 4-ին՝ Վանաձորում համախոհների հետ հանդիպման ժամանակ։ Ցավոք, այդ կոչը հիմնականում մնաց անտեսված, ինչն էլ ամիսներ անց հանգեցրեց մեր ժողովրդի համար աղետալի հետևանքներ արձանագրած կապիտուլյացիային, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Հորդորում ենք Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ և ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքն այլևս կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, այն պետք է կասեցնել օր առաջ», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.