Գեղամ Մանուկյանին ՀՔԾ են հրավիրել, ամենայն հավանականությամբ նրան մեղադրանք են առաջադրել
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ամենայն հավանականությամբ մեղադրանք են առաջադրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։
Լրագրողները Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցին, որ չնայած ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն վարչապետը մտադրություն չունի հեռանալու և այսօր էլ ճանապարհային քարտեզ է հրապարակել, ինչպես՞ է դա գնահատում, ՀՅԴ անդամն ասաց, որ վարչապետը մոռացել է մի կարևոր կետ՝ երկիր կորցրած վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի։
Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշել է, թե Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի, միևնույն ժամանակ հորդորել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը, Գեղամ Մանուկյանն ասաց, որ դա երկու նպատակ ունի։
«Նախ՝ ձեռքերը լվալ պատասխանատվությունից, սադրանքի գնալ և մարդկանց վախեցնել հանրահավաքի գալու համար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Գեղամ Մանուկյանը։ Նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ և նրան ազատ արձակել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.