Արտակ Դավթյան. Քոչարյանն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին։ 168.am-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կասի վերջին օրերին ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ-ի և անձամբ իր իսկ հասցեին Անդրանիկ Քոչարյանի կողմից հնչող մեղադրանքներին։
Նշենք, որ Քոչարյանը տարբեր հայտարարություններ է արել` ասելով, թե պաշտպանության նախարարն իր տեղում չէ, իսկ բանակը պատրաստ չէր պատերազմին։ Արտակ Դավթյանի մասին էլ ասել էր, որ նա շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ Ապրիլյան պատերազմում։
«Ցավալի է, որ պաշտոնատար անձը, որը պետք է որ ի պաշտոնե էլ աջակցեր ԶՈւ-ին, հանդես է գալիս նման հայտարարություններով։ Աջակցում եմ ՊՆ-ի՝ արդեն հնչած մեկնաբանություններին այս առնչությամբ։ Պարոն Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք․ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»,–ասել է Դավթյանը։
Նրա խոսքով` ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը, Անդրանիկ Քոչարյանն իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։
Դավթյանը նշել է` փառք Աստծո, որ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ում ավելի բարձր պաշտոն չունեցավ։
ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետին հետաքրքրում է հարցը, թե որտե՞ղ էր Քոչարյանը պատերազմական այս օրերին, և եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում։
«Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար»,–ասել է Դավթյանը։
Նա խորհուրդ է տալիս, որ մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ Քոչարյանը ներկայացնի, թե անձամբ ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք կբարձրացնեին ԶՈւ մարտունակությունը, կնպաստեին մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։
Դավթյանն առաջարկել է, որ հրապարակվեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իր պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի), ինչպես նաև այս տարվա սկզբին իր հանդիպումը ԱԺ-ում՝ կապված ԶՈւ-ում զոհերի, ինքնասպանությունների հարցերի հետ։ Այդ երկու հանդիպումներին, ասում է, ներկայացրել է մի շարք խնդիրներ՝ կապված նաև օրենսդրական խնդիրների հետ, սակայն մինչ օրս հետևություններ արված չեն, խնդիրների լուծման նախադրյալներ չկան։
Դավթյանն ասում է` թող Քոչարյանը մանդատը վայր դնի և հետո խոսի, իհարկե, եթե կկարողանա խոսել։ Իսկ հիմա թող կարծիք չհայտնի զենքերի գնման, ԶՈւ-ի կիրառման մասով, որոնցից գաղափար չունի։ Եվ ընդհանրապես, Դավթյանն առաջարկում է` ԶՈւ-ից խոսեն միայն այն մարդիկ, որոնք հասկանում են պահը, ստեղծված իրավիճակն ու տիրապետում են իրավիճակին։
«Քոչարյանը պատերազմական դրության պայմաններում միայն վատաբանելով ՊՆ-ի և ԳՇ պետի գործունեությունը, ԶՈւ-ն համեմատելով ջոկատների և զինված մարդկանց հետ, անպատասխանատվության վերին աստիճան է դրսևորում։ ԶՈւ-ն այս բարդ, ծանր իրավիճակում էլ կատարում է իր խնդիրները՝ նոր շփման գծի ձևավորում, ադրբեջանաթուրքական հնարավոր հետագա գործողություններին դիմակայելուն ուղղված գործողություններ, որից մեր երկիրը երաշխավորված չէ»,–ասել է Դավթյանը։
Նա հավելել է, որ հիմա պետք է ամեն ինչով աջակցել ԶՈւ-ին, ոչ թե պախարակել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.