Նարիշկին․ Արևմուտքը ազգայնականներին հրահրում է տապալել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով պայմանագիրը
Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականներին հրահրում է վարկաբեկել և տապալել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ արևմտյան որոշ երկրներ եղած խողովակներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին հրահրում են վարկաբեկել և տապալել հրադադարի պայմանավորվածությունը։ Հայերին փորձում են ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է։ Հրապարակ է նետվում «մինչև հաղթական ավարտ պատերազմի» անհրաժեշտությունը։ Ադրբեջանցիներին, հակառակը, ասում են, որ Կրեմլը «նրանցից հաղթանակը գողացել» է, երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ էր հեռու Ստեփանակերտը վերցնելուց»,- նշված է Նարիշկինի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները զայրացած են այն պատճառով, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվել են Մոսկվայի միջնորդությամբ, հայտարարել է նա։
Նարիշկինի խոսքով՝ «համանման գործողությունները ևս մեկ ավելորդ անգամ վկայում են, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպացի բարեկամները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց շահերի հաշվին, այս անգամ՝ ադրբեջանցիների և հայերի։ Ամերիկացիներին և եվրոպացիներին չի մտահոգում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը ներքաշել ծանր ռազմական հակամարտության մեջ»։
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են քողարկել իրենց զայրույթը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ադրբեջանի և Հայաստանի հանաձայնագրից։ ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Չէ՞ որ դա, ըստ էության, «զրոյացրել» է Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու նրանց բազմամյա աշխատանքը»,- նշել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ միացյալ Եվրոպան չեն ցանկանում հաշտվել տարածաշրջանում ուժերին ստեղծված հավասարակշռության հետ։ «Այն «ապամոնտաժելու» նպատակով նրանք ոչ մի լավ բան չեն մտածել, քան նորից Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև երկպառակություն մտցնելը»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.