Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք առաջադրվեց
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցմունք չի տվել։
«Այն ինչը տեղի է ունենում, աբսուրդ է։ Երբ քեզ մեղքը պարզ չի, չեն կարողանում բացատրել՝ ինչի համար են այս ամենն անում։ Քննիչներն էլ շատ բարեկիրթ են, հասկանում ես, որ այդ մարդկանց էլ են պարտադրել։ Այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ կա պատվեր, իրենք ստիպված իրենց աշխատանքից ելնելով փորձում են ինչ-որ թղթեր լրացնել»,- նշեց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ներկայացված ճանապարհային քարտեզին՝ Իսագուլյանն ասաց. «Հիմա ճանապարհային քարտեզը պիտի սկսվեր հետևյալից. ինձ պաշտոնանկ արեք, անմիջապես նոր վարչապետ, և այդ վարչապետն էլ պետք է ունենա շատ հստակ չափորոշիչներ, նա պետք է մեր ռազմավարական գործընկերների հետ ունենա շատ լավ հարաբերություն, չլինի սորոսական թևից, մարդ, որն ունի փորձառություն, որը կարողացել է ծանր պայմաններում իրեն ճիշտ դրսևորել և հաղթել պատերազմը։ Այդպիսի մարդիկ կան, ես կարող եմ անուններ տալ առանց վախենալ. այդ մարդն է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Վագզեն Մանուկյանը, Գառնիկ Իսագուլյանը։ Պուտինի երեկվա հայտարարության տողատակում շատ նյութեր կար՝ Արցախի կարգավիճակ, Թուրքիան որ զորք է մտցնելու, ինքը խնդիրներ ունի լուծելու, որ Հայաստանն ինչու չի ճանաչել Արցախի անկախությունը։ Հիմա հայ ժողովուրդը դրանից պետք է եզրակացություն անի։ Նիկոլին փողնենք այդ աթոռին՝ Հայաստանն էլ ծախի՞։ Այո, ես իշխանություն եմ ուզում, որովհետև միայն այդ իշխանությամբ կարող եմ այդ իրավիճակը փոխել»։
Իսագուլյանը շեշտեց, որ այս ամենի մեջ իր մեղքն ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. «Այս դավաճանության մեջ Արմեն Սարգսյանն ունի նույքան մեղք, ինչքան Նիկոլ Փաշինյանը. երկուսն էլ պիտի գնան շատ արագ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).