«Կատարո» գինու գործարանը «կազմ ու պատրաստ» մնացել է թշնամու տիրապետության տակ
Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանը պատերազմի հետևանքով մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց` «Կատարո» գինու գործարանն ամբողջությամբ, «կազմ ու պատրաստ» վիճակում է մնացել թշնամուն։
«Գործարանի ղեկավարները չեն հասցրել այնտեղից որևէ տեխնիկա դուրս բերել. միայն մի քանի մեքենա գինի է հաջողվել փրկել ու հանել գործարանից։ Մնացած ամեն ինչ` այգիները, գինով լեփ–լեցուն ցիստեռները մնացել են այնտեղ։ Իմ հաշվարկով` 1 մլն դոլարից ավել վնաս են կրել»,–ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ գործարանի ղեկավարների հետ հետագա անելիքների հետ կապված քննարկումներ կլինեն ավելի ուշ։
Հարությունյանը նշում է, որ, ճիշտ է, հիմա բոլորս շոկի մեջ ենք, սակայն պետք է հավաքվենք ու փորձենք վերականգնել գործարանը։ Նրա խոսքով` սեփականատերերի հետ զրույցից հետո պետք է հասկանանք` ով ինչով կարող է օգնել. գուցե պետական միջոցների հաշվին, գուցե բարեգործների, բայց գործարանը պետք է ոտքի կանգնի նորից։
«Կատարոն», ի դեպ, միակ գործարանն է, որ ամբողջությամբ մնացել է հակառակորդին։
Հայաստանի գինեգործների միության նախագահը հայտնեց` պատերազմի հետևանքով շատ այգիներ են մնացել թշնամուն (մասնավորապես` խնդողլուի)։ Մարտակերտում, Ասկերանում գինու 1-2 գործարան են ռմբակոծվել, որոնք մասնակի են տուժել։
«Կատարոն» հիմնել է Էդիկ Ավետիսյանն իր երեք որդիների հետ, գինու արտադրությունը մեկնարկել էր 2002թ.-ից, իսկ առաջին շշալցումը եղել է 2010-ին:
Գործարանը «Կատարո» է կոչվել Տող գյուղի մոտ գտնվող Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված վանքի անունով։ Այն արտահանում էին Հայաստան, ինչպես նաև ՌԴ, ԱՄՆ, Կանադա, մերձբալթյան երկրներ, Բելգիա, Անգլիա...
2019-ին գործարան էր այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.