Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՐԵՐՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԵՄԱԴՐԱԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԻ, ԱՅՆ Է՝ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՇՐԱՆՔՆԵՐԸ
Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Թևանյանի գրառումը՝ ստորև․
«Նիկոլ Փաշինյանի հերթական կապիտուլյացիոն ակտը
Ինչ աստիճանի պետք է եսակենտրոն լինես, ինչ աստիճանի ատես ղեկավարածդ պետությունը և ինչ աստիճանի մտածես կաշվիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող խաժամուժ հավաքես։
Աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք (թեկուզև մի քանի հարյուր հոգանոց) եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի ու պետությունը փլուզման տանող ղեկավարի։
Երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահավաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինյանից, որ նա մեր կյանքը փրկեց» նախադասությունը, այդ պահից սկսած մեռնում է պետությունը։ Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի և վախենա մահից։ Նույնիսկ եթե վախենում է, միևնույն է դա չպետք է քարոզվի, քանզի զինվորականը երդվում է կյանքը տալ հանուն Հայրենիքի։
Լավ է, իհարկե, որ զինադադար է եղել (պատերազմը, պարտությունը Նիկոլի խղճի ու քաղաքական պատասխանատվության վրա է), բայց վատ է, որ պարտության փառաբանում է կազմակերպվում։
Շատերը դեռ չեն զգում, բայց մենք տանուլ ենք տվել ոչ թե Արցախի տարածքները, այլ կորցրել ենք հայկական երկրորդ պետությունը և գրեթե մահացու հարված ենք ստացել ամբողջ Հայաստանի մասով։
Մեր բանակը մինչև 2020թ․ սեպտեմբերի 27–ը ամենալեգիտիմ պետական կառույցն էր։ Պետական ինստիտուտներից հիմնականը, որի հանդեպ գրեթե կասկած չկար։ Հիմա այդ ինստիտուտը փլուզվել է և, ըստ այդմ, մեր պետության լեգիտիմության հիմքն է լրջագույն հարված ստացել։
Զինվորականների շորերով Փաշինյանի բեմադրած կապիտուլյացիոն հանրահավաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին փշրանքները։ Նման ստորագույն արարք միայն նրա մտքով կարող էր անցնել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.