Ֆեյքերի դեմ բողոքի ակցիա Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 19-ին, սոցիալական կայքերի կեղծ օգտատերերի դեմ բողոքի ակցիա են անում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։ Նրանք ծաղկեպսակ է էին բերել իրենց հետ:
Ակցիայի մասնակիցներից Մանուել Մանուկյանը նշեց. «Պետությանը վնաս է հասցվել, այն աղջիկը, որ կարող էր արժանապատիվ աշխատանք գտնել, իրեն հայհոյելու համար վարձատրել են: Ես իրենց ծնողներին կոչ եմ անում կանգնեցնել իրենց, որովհետև արդեն իսկ բացահայտվում են և խայտառակվելու են: Թույլ մի տվեք, որ հայհոյեն վիրավոր տղերքին, զոհվածների ծնողներին: Սա հիմնական բուծարանն է, ես գտնելու եմ նաև մնացած ՊՈԱԿ-ները: Մեր հերոս տղերքի մայրերը ինչ ուզեն, կխոսեն, կուզեն, Նիկոլին կքննադատեն, իրենք վշտի մեջ են, իրավունք ունեն, իսկ ձեր նման պիղծերը մտնում ու հայհոյանք են գրում: Ձեզ գտնելու եք»:
Նա հավելեց, որ 21 հազարից ավելի ֆեյքեր են եղել ֆեյսբուքում, որոնք գործել են. «Այս ամենի պատասխանատուները եղել են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստյոպա Սաֆարյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տարոն Չախոյանը, Հովիկ Մովսիսյանը: Ամեն գրած հայհոյանքի համար դուք եք պատասխան տալու: Մնացած տվյալները մեկ առ մեկ տեղադրվելու է»:
Ակցիայի մյուս մասնակիցը՝ «Անտիֆեյք հեղափոխության» նախաձեռնության ղեկավար Արսեն Նիկողոսյանն էլ ասաց, որ իրենց բերած ծաղկեպսակը նշանակում է, որ ֆեյքերի հուղարկավորումն արդեն արվել է. «Ես ձեզ կոչ եմ անում, եթե դուք մինչև ժամը 11-ը չհանգստացաք և շարունակեցիք վիրավորել ժողովրդին, մենք կհրապարակենք ձեր լուսանկարները: Մենք հստակ գիտենք՝ ովքեր են հայհոյում իշխանության ընդդիմախոսներին: Պարոն Փաշինյան, պարոն դավաճան, դուք սրանից հետո ոստիկանական պատերի հետևից եք տեսնելու Հայաստանի Հանրապետությունը»:
Դրանից հետո նրանք ծաղկեպսակը, որի վրա գրված էր «Դավաճան Նիկոլին և իր ֆեյքերին՝ ժողովրդից» մոտեցրին, որ դնեն շենքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին այն դնել մուտքի մոտ և փակել մուտքը: Ծաղկեպսակը դրվեց մի փոքր հեռու՝ ճաղերի մոտ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.