Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիներին, բայց խնդիրներ կան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շարունակում են այցելել ադրբեջանական կողմում պահվող հայ քաղաքացիներին: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք շարունակում ենք այցելել Ադրբեջանում պահվող անձանց։ Նրանց թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ զինվորականներ»,-ասաց Ամատունին:
Նա չի հստակեցրել, թե քանի մարդու մասին է խոսքը, և արդյոք այդ մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից և զինադադարից հետո։ Նշեց միայն, որ կազմակերպությունը կապի մեջ է բոլոր գերիների հարազատների հետ։
Ամատունին նաև նշել է, որ ինքը չի կարող հաստատել` արդյո՞ք ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են բոլորին, քանի որ կողմերի կողմից տրամադրված ցուցակ չունեն։
Նա բացատրեց, որ միայն ամբողջական ցուցակը թույլ կտա հասկանալ, թե արդյո՞ք Կարմիր խաչը հասցրել է այցելել բոլորին:
Կոմիտեն այցելել է նաև մինչև պատերազմը Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց։ Նշենք, որ մինչև սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմը Ադրբեջանում պահվում էին հինգ հայ` Նարեկ Սարդարյանը, Կարեն Ղազարյանը, Արայիկ Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը և Գուրգեն Ալավերդյանը։
Պատերազմի ընթացքում Ադրբեջանում առնվազն 21 հայ է գերեվարել։ Մեկը` Հադրութի բնակիչ 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ԿՄԽԿ միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Նրա հետ նույն օրը գերեվարված նույն քաղաքի բնակիչ` 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է Բաքվում, Հայաստան տեղափոխվել է նրա դին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.