Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ևս հինգ ռուսական մարդասիրական կենտրոն
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով ականազերծման, հաշտեցման, տրանսպորտային, բժշկական և առևտրակենցաղային ապահովման ռուսական մարդասիրական կենտրոններ են ստեղծվել՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտնել են Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում։
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների ամբողջ շրջանակը լուծելու համար Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (հումանիտար արձագանքի համակարգման «Հյուսիս» և «Հարավ» կենտրոններ, Ռուսաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ ջոկատ) կազմում ստեղծվել են հինգ լրացուցիչ կենտրոններ՝ Մարդասիրական ականազերծման կենտրոն, Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն (ներառյալ հոգեբանական աշխատանքի բաժինը, հեռուստառադիոհեռարձակման կայանները, «Խաղաղարարի տեղեկագիր»-ի խմբագրությունը), Տրանսպորտի աջակցության կենտրոն, Բժշկական աջակցության կենտրոն, Առևտրակենցաղային ապահովման կենտրոն»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում նշել են, որ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմակերպչական միջուկը Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է բերվել նոյեմբերի 19-ին: «2020 թվականի նոյեմբերի 20-ից այն կսկսի առաջնահերթ միջոցառումների իրականացումը»,- նշել են զինվորականները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.