Ռուսաստանի մշակութային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի հուշարձանների խնդրով
Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արցախի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու խնդրանքով։ Այս մասին ասվում է կազմակերպությանն ուղղված բաց նամակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք, միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգված են և կարող են ավերվել, ոչնչացվել և վանդալիզմի ենթարկվել նաև մարտական գործողությունների ավարտից հետո։ Խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ողջ հեղինակությունն ու լիազորությունները հուշարձանները փրկելու համար` դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելով»,-ասված է նամակում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Մշակույթի գործիչները մտավախություն են հայտնել, որ Արցախի մշակութային ժառանգությանը կարող է սպառնալ Սիրիայի Պալմիրային վիճակված ողբերգական ճակատագիրը։
Նամակը ստորագրել են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման-կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյայևան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և այլոք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.