Գարեգին Բ–ն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` երախտագիտություն հայտնելով Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:
Կաթողիկոսը հայտնել է, որ բարձր է գնահատում ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի վերականգնման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ ՌԴ իշխանությունների և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերը:
«Անձամբ Ձեզ խորին երախտագիտություն ենք հայտնում հայ ժողովրդի՝ Ադրբեջանին հանձնվող պատմական ժառանգության՝ հնագույն վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանության գործում ձեռնարկած քայլերի համար»,–ասված է ուղերձում:
Կաթողիկոսը նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել հայկական հայտնի` Դադիվանքի անվտանգությունը։
«Մեր ժողովուրդը միշտ հիշելու է Արցախում արյունահեղության դադարեցման հարցում Ռուսաստանի կարևոր դերը և աղոթելու է հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,– ասված է Գարեգին Բ-ի ուղերձում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.