Տեսանյութում ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացածը Շուշիի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:
Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են մեր աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում: Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:
Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ և հետևողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.