Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մասիս Մայիլյանի հետ
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Մայիլյանը շնորհավորել է իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար՝ Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).