Լարիսա Ալավերդյան. 2018-ի հեղաշրջման նպատակը տարածքների հանձնումն էր
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման նպատակը տարածքների հանձնումն էր` մասամբ կամ ամբողջությամբ: Այս մասին նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Իրավիճակը կանխատեսելի էր, սա ծրագրավորված հանցագործություն է, եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Քանի որ, եթե նայեք 2.5 տարվա ընթացքում արված քայլերին, դա ակնհայտ է դառնում. հասարակության մեջ տարաձայնությունների սերմանում, գեներալների և բանակի դեմ բացասական գործողություններ, իսկ սեպտեմբերի 27-ից մեկը մյուսի հետևից պետության դեմ հանցագործության նշաններ պարունակող քայլեր»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Դիմելով «Իմ քայլի» ներկայացուցիչներին` նա կոչ արեց խղճով առաջնորդվել: «Մանդատը վայր դնելու անհրաժեշտություն չկա: Եկեք խորհրդարանի նիստին, քվեարկեք` ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով»,- ասաց Ալավերդյանը:
Միևնույն ժամանակ, նա կարծիք հայտնեց, որ ժողովրդի այն մասը, որը իշխանության բերեց այս խմբին, առնվազն բարոյական պատասխանատվություն է կրում: «Այդ ավելի քան կասկածելի խումբը, որն այլ ազգային շահերի է ծառայում»,- բնութագրեց Լարիսա Ալավերդյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.