«Ահա թե ինչու եմ սատարում Արցախին». Ալեն Դելոնի, Ժան Ռենոյի, Պիեռ Ռիշարի և մյուսների կոչը
Le Figaro Magazine հանդեսում հրապարակված կոչում ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչներն ու մտավորականներն ասում են, որ մարդկային արժանապատվությունից զուրկ Էրդողանի Թուրքիան և Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ։
Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում։ Նշված է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչում, որը հրապարակվել է Le Figaro Magazine հանդեսում։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրապարակել է ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի հանդես եկած ֆրանսիացի գործիչների կոչը։
«1915թ․Հայոց ցեղասպանությունից 1 դար անց՝ հայ ժողովուրդը վերստին 2 բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում։ Մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ իրենց հողում ապրելու արցախահայերի ձգտումը փոշիացնելու համար»,–նշված է կոչում։
Ընդգծվում է, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդն է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով։ Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, ջիհադիստ վարձկանները։ Սա, ինչպես նշված է այդ կոչում, միանգամայն անհավասար պատերազմ է եղել։
«21-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։ Ահա թե ինչու եմ սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»,–գրված է կոչում։
Ի դեպ, կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհահռչակ խոհարար Ալեն Դյուկասը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.