Последние новости

ՌԴ ԱԻՆ. Ղարաբաղի 43 բնակավայրում 280 շինություն է ավերվել

Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի տարածքում ավելի քան 280 ոչնչացված և 2,5 հազար վնասված շենքեր են հայտնաբերել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է տարածաշրջանում գերատեսչության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին։

«Նոյեմբերի 20-ի դրությամբ հետազոտվել է 43 բնակավայր, որտեղ ավելի քան 2,5 հազար օբյեկտ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դրանից 280-ն ամբողջությամբ ոչնչացվել են»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԻՆ ավիացիայի հատուկ ստորաբաժանումը 30 մասնագետներով ժամանել է Հայաստան մարդասիրական խնդիրների հարցում օգնություն ցուցաբերելու համար, ԱԻՆ-ի ճամբարը տեղակայվել է Ստեփանակերտի մոտ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ