Последние новости

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնված Ամարասը չի անցնի Բաքվի վերահսկողության տակ

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում գտնվող Ամարաս հայտնի միջնադարյան վանքը չի անցնի Բաքվի վերահսկողության տակ։

«Ո՞վ էր ասում Ամարասը գրավել են, Ամարասը մերն է, Ամարասը սպասում է մեզ», – նշվում է Մաճկալաշենի գյուղի Facebook–յան էջում։

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ