Ռուբեն Մխիթարյան. Գյումրիում փակվել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը, փողոցները փակված են, սա անհնազանդության խաղաղ ակցիա է, ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Քեզ եմ դիմում, Փաշինյան Նիկոլ: Ես հիմա գտնվում եմ Գյումրիում, Շիրակի մարզպետարանի դիմաց, որի մուտքերն ու ելքերը ոչ թե դժբախտ ու դժգույն, ինչպես քո կյանքն ա, այլ՝ շատ «էսթետիկ» ձևով փակված են: Սա անհնազանդության խաղաղ ակցիա է, ապակուսակցական ակցիա ա: Մենք այս ակցիայով ուզում ենք քեզ հասկացնել, գերագույն գլխավոր դավաճան, որ դու անելիք չունես մեր երկրում: Որ երկուս ու կես տարի դու փոքր-փոքր քայլերով մեր երկիրը տարար կործանման: Ասֆալտեցիր բոլոր ճանապարհները, որպեսզի այդ ճանապարհներով Արցախը հանձնես թուրքին: Դու այլևս անելիք չունես: Որովհետև Հայաստան երկիրը կանգնելու է:
Ուզում ես՝ բոլոր նախարարներիդ փոխի, չեն բացվելու ճանապարհները: Դու այլևս անելիք չունես, Փաշինյան Նիկոլ, Հայաստանի Հանրապետությունում: Քո միակ անելիքն է՝ դատարանում փորձել ապացուցել քո անմեղությունը, ինչին ես շատ-շատ կասկածում եմ», - նշեց Ռուբեն Մխիթարյանը:
Պրոդյուսերը խնդրանքով դիմեց ժողովրդին՝ ով ինչպես կարող է, թող դրսևորի իր անհամաձայնությունը, իր խոսքերով՝ «ստոր պայմանագրի հետ կապված»:
«Ապացուցեք, որ դուք համաձայն չեք այդ որոշման հետ, ապացուցեք, որ պատրաստ չեք կես տարի հետո արդեն Հայաստանի ձեր տներն այրեք ու արտագաղթեք այլ երկիր: Ինքներդ որոշեք, թե ինչպես եք դա անում: Մեր խնդիրն է՝ ժամ առաջ թուրք դավաճանը հեռանա մեր երկրից: Այլ կերպ հնարավոր չի», - ընդգծեց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.