ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության ավարտից հետո պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգությունը պահպանելու հարցում և նախատեսում է այնտեղ մասնագետների խումբ ուղարկել: Այս մասին ասված է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Օդեր Ազուլեի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«[Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ] հանդիպումների ընթացքում գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական աջակցություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ այժմ չէին կարողանում այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել, բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, կարող են կազմել ամենակարևոր մշակութային արժեքների նախնական ցուցակը` տարածաշրջանի ժառանգությունն ավելի լավ պաշտպանելու համար, ասվում է հաղորդագրությունում:- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ` այդպիսի առաքելության համար պայմաններ ստեղծելու համար: Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ բարձր մակարդակի խորհրդատվություններ են նախաձեռնվել»:
Միջազգային կազմակերպության ղեկավարը մանրամասնել է, որ նոյեմբերի 18-ին հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ: Նա նրանց հիշեցրել է մշակութային ժառանգության համընդհանուր բնույթի մասին, որն «անբաժան է ժողովուրդների ինքնությունից»: «Համաշխարհային հանրությունը պետք է պաշտպանի և պահպանի այն ապագա սերունդների համար»,- ասել է Ազուլեն` հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որը նախազգուշացնում է «ռազմական բախումների ընթացքում մշակութային ունեցվածքի ոչնչացման և թալանի մասին»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը նաև կրկնել է իր կոչը, որն առաջին անգամ հնչեցվել էր հոկտեմբերի 9-ին, «այս տարածաշրջանի ժառանգությունը պաշտպանելու» և պատմական տեղանքներին «ցանկացած լրացուցիչ վնաս կանխելու» անհրաժեշտության մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.