Ադրբեջանը միջնորդություն է ուղարկել Ռուսաստանին լրագրող Սեմյոն Պեգովի գործով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ խնդրանքով քննություն անցկացնել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծի հեղինակի նկատմամբ: Ինքը՝ լրագրողը, իր հանդեպ նման ուշադրությունը բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտող աշխատանքով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բաքվում լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Քրեական գործ է հարուցվել 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր), 283.2.1 (ԶԼՄ-ներում հրապարակային կոչեր՝ ուղղված ազգամիջյան թշնամության հրահրմանը բռնություն կիրառելու սպառնալիքով) հոդվածներով, հետաքննություն է ընթանում:
«Ադրբեջանի գլխավոր դատախազության որևէ սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի աշխատանքի և մեր անձնական համոզումների վրա»,-Telegram-ի իր ալիքում գրել է Պեգովը:
Գլխավոր դատախազությունում հստակեցրել են, որ «նշված փաստերի հետ կապված քրեական գործի շրջանակներում պաշտոնական միջնորդություն է ուղարկվել ՌԴ գլխավոր դատախազություն և այլ երկրների իրավապահ մարմիններին՝ խնդրանքով անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնել Սեմյոն Պեգովի և այլ անձանց նկատմամբ»: Այդ առնչությամբ մշտական շփմում է հաստատվել ռուս գործընկերների հետ, իսկ հետաքննության ընթացքի և արդյունքների մասին հավելյալ տեղեկատվության կտրամադրվի հասարակությանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.