Ռուսաստանն ավարտել է խաղաղապահ զորակազմի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանն ավարտել է իր խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, տեղակայվել է 1960 խաղաղապահ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումն ավարտել է տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածքում և սկսել կատարել իր առջև դրված խնդիրները: Խաղաղապահ ուժերի հիմքը հանդիսացող 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները պատրաստվել են և տեղակայվել հակամարտության տարածք: Ընդհանուր առմամբ, իրականացվել է օդանավի 250 թռիչք, տեղափոխվել է 1960 մարդ և 552 միավոր տեխնիկա», - ասել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով՝ ռուս խաղաղապահները լիովին վերահսկում են Լաչինի միջանցքի տարածքը և Լեռնային Ղարաբաղը:
«Հաջորդ խնդիրը 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանումն է: Խաղաղապահ գործողության ղեկավարության համար գործի է դրվել հրամանատարական կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին: Գլխավոր շտաբը կազմակերպել է փոխգործակցություն և ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների հետ», - հավելել է Շոյգուն:
Ըստ ՌԴ ՊՆ քարտեզների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները տեղակայված են հարավային և հյուսիսային պատասխանատվության գոտիներում: Առաջինը, մասնավորապես, ներառում է Ստեփանակերտ, Աղդամ և Լաչին բնակավայրերին հարող տարածքները: Երկրորդը`Թարթառի և Աղդամի շրջանների հյուսիսային հատվածները՝ Մարտակերտ բնակավայրը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.