Последние новости

Բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին ոստիկանությունից տեղափոխեցին Քննչական կոմիտե

Բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին ոստիկանությունից տեղափոխեցին Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաների շրջանակում փակելով փողոցների երթևեկելի հատվածը՝ պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Փողոց փակելը, սկսած 2018թ-ից, իրավաչափ բողոքի արտահայտման ձև է համարվում Հայաստանում: Հիմա պատճառաբանում են, որ ռազմական դրություն է գործում: Բոլորս հասկանում ենք, որ ռազմական դրության միակ նշանակությունն ընդվզման ալիքները ճնշելն է: Եվ ոչ իրավաչափ է այս պահին ռազմական դրությունը պահպանելը», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ ավելացնելով, որ ռազմական դրության նպատակը չի կատարվել՝ երեք օր հետո զորահավաք տեղի չի ունեցել:

Մելիքյանի խոսքով՝ ոստիկանության ներսում տասնյակ մարդ կա. «Անգամ չէին կարողանում տեղավորել»:

Եթե ձերբակալություններ լինեն, ապա, ըստ Մելիքյանի, դրանք կլինեն ակնհայտ ապօրինի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ