«Հրապարակ». ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԹԻԿՆԱԶՈՐՆԵ՞ՐՆ ԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանում և Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի և անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։
Տեղեկություններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտություն կրած վարչապետին, այլև նրանցից շատերը կառավարական առանձնատներում հավաքագրված հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ է բաժանվել, և որոնց օգտագործում են նաև հակաիշխանական ակցիաները ճնշելու նպատակով։
Ընդ որում, տարակուսանքի տեղիք տվեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։ Ոստիկանության լրատվականից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, և վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։
Այսինքն, ոչ միայն բանակի սաղավարտների ու համազգեստի պակաս ունենք, այլև՝ ոստիկանական համազգեստի։ Բացահայտումները շարունակվում են»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.