«Ավրորան» շարունակում է օգնել արցախցիներին. հաստատվել է 14 նախագիծ՝ ընդհանուր ավելի քան 110.000 դոլար բյուջեով
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116.600 ԱՄՆ դոլար: Նախագծերի հայտերն ընդունվում են «Ավրորայի» էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Ծրագրերի ընտրության և աջակցության չափանիշները հստակեցվում են և կհրապարակվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 24-ին կներկայացվի հաստատված նախագծերի իրագործման նախնական հաշվետվություն, իսկ նոյեմբերի 25-ին՝ ընտրված նախագծերի հաջորդ ցուցակը:
Նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատված նախագծերի թարմացված ցուցակը ներկայացված է ստորև.
Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին և երեխաներին
Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար
Անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.000 ԱՄՆ դոլար
500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար
Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար
200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.800 ԱՄՆ դոլար
Բժշկական օգնություն
Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար
Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար
55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար
Վերականգնում, կահավորում
Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար
Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար
Սնունդ
Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար
30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների և մեծահասակների՝ 9.750 ԱՄՆ դոլար
Առաջին անհրաժեշտության իրեր
Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար
Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 10:17
Ученые из Мичиганского университета выяснили, почему у всех живых существ чередуются фазы медленного и быстрого сна. Как показало исследование, такая структура играет ключевую роль в сохранении и «расчистке» воспоминаний. Результаты опубликованы в журнале PLOS Computational Biology.
-
2025-07-30 10:14
Тысячи тонн инвазивных водорослей Rugulopteryx okamurae захлестнули южное побережье Испании, включая Коста-дель-Соль, превращая золотые пляжи в бурые заросли, пишет The Guardian.
-
2025-07-30 10:11
Когда температура за окном подбирается к +40°C, страдает не только настроение, но и аппетит. Но отказываться от еды в жару — не лучшая идея. Правильное питание помогает восполнять запасы жидкости, электролитов и энергии, которую мы теряем в это время. Вот какие продукты стоит исключить, а какие — наоборот, добавить в рацион, чтобы пережить летний зной.
-
2025-07-30 10:07
Сфера сельского хозяйства стоит перед серьезным системным кризисом. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший заместитель министра сельского хозяйства Армении Ашот Арутюнян.