Լավրով․ Քննարկելու ենք մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը
Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնի հարցը, հայտնում է ТАСС-ը։
«Մենք շահագրգռված ենք, որ այսօր քննարկենք մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը, մի իրավիճակում, երբ ձգձգված բանակցություններից հետո ընդունվեց երեք առաջնորդի հայտարարությունը, որը վերջ տվեց արյունահեղությանը և հնարավորություն ստեղծեց իրավիճակը կայունացնել իր բոլոր հարթություններում, ներառյալ՝ մարդասիրական», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Այսօր կքննարկենք նաև հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնին վերաբերող հարցեր: Սա նոր կառույց է, որն ամբողջությամբ աշխատելու է խաղաղ բնակչության կարիքները հոգալու, քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար, և, իհարկե, մենք կքննարկենք մեր տնտեսական համագործակցության արդի խնդիրները, էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կքննարկվի այսօր», - նշել է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.