Последние новости

Ինչ է պետք անել, եթե ավտոմեքենա եք թողել Ադրբեջանին անցած տարածքներում

Արցախի Հանրապետության այն բնակիչները, որոնք պատերազմի պատճառով իրենց տրանսպորտային միջոցները թողել են այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, պետք է սեղմ ժամկետներում դիմեն ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ