Последние новости

Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է արել Էրդողանի զրպարտող հայտարարությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրպարտող արտահայտությունները չեն նպաստում Անկարայի և Փարիզի միջև երկխոսությանը։ LCI հեռուստաալիքին հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

«Մենք շատ տարաձայնություններ ունենք, դրանք պետք է քննարկել մեկը մյուսի հետևից։ Մինչդեռ նախագահ Էրդողանի կողմից հնչում են զրպարտչական արտահայտություններ, որոնք չեն նպաստում քննարկմանն ու երկխոսությանը», - ասել է նախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Փարիզում սպասում են, որ Թուրքիայի ղեկավարությունը կդադարեցնի վիրավորանքները, զրպարտություններն ու սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ