Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՐԿ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱԼԻԵՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻՆ
Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Անգամ հասցրել են միջազգային փորձագետներ հրավիրել և ի ցույց դնել իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը։ Այսպիսի նախաձեռնությունը առավելապես տրամաբանական կլիներ Արցախի և Հայաստանի պարագայում։ Հասկանալի է, որ մարդկության դեմ առերևույթ ծանրագույն հանցագործություններ կատարած և դեռևս անպատիժ մնացած (անգամ էական նախնական քայլեր չեն ձեռնարկվել) սուբյեկտն ընտրել է «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է» հնագույն հնարքը, սակայն այս ամենը մատչելի ու համոզիչ, նախ, միջազգային հանրությանը պաշտոնապես հասցնել է պետք։ Իսկ միջազգային հանրությունը, եթե իներտ է պատերազմները կանխելու և դադարեցնելու հարցում, ապա անչափ հետևողական ու բարեխիղճ է բոլոր այն հարցերում, որոնք «եկամուտ» են խոստանում։ Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով։
Առայժմ, տեսնում ենք ՄԻՊ֊ի անասելի ծանր աշխատանքը՝ պատերազմի հանցագործությունների և դաժանությունների արձանագրման, փաստաթղթավորման ու համակարգման ասպեկտով, ինչի համար մեր խորին շնորհակալությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս իր համեստ հնարավորությունների շրջանակում անդուլ գործում է պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
Բայց ծանրակշիռ, համակարգված և հստակ ուրվագծված աշխատանք կարող են տանել միայն հանրային իշխանության մարմինները ....»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.