Последние новости

Սկսվել է Արցախում վիրավորված զինծառայողների և կամավորների հաշմանդամության գրանցման գործընթացը

Սկսվում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ծանր վիրավորում, այդ թվում՝ անդամահատում ստացած զինծռայողների հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպման գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

«Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։ Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ