Последние новости

Երևան է ժամանել առաջին հումանիտար ինքնաթիռը Ֆրանսիայից

Կիրակի օրը Երևան է ժամանել ֆրանսիական առաջին մարդասիրական չվերթը, որի մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը բժշկական սարքավորումներ ու դեղամիջոցներ է մատակարարել, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար, ովքեր այժմ գտնվում են Հայաստանում:

«Հաջորդ թռիչքը կժամանի նոյեմբերի 27-ին»,- գրել է Լակոտը, տեղեկացնում է Newsarmenia.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ