Երուսաղեմի Հայ պատրիարքը Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները
Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ: Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցնում է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի` ժամանակին Ռուսաստան տեղափոխելը: Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը:
«Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հնարավոր արձագանքին, քահանան ասաց. «Կարծիքը հաշվի կառնեն, որովհետև Երուսաղեմն այն բացառիկ կենտրոններից մեկն է, որն իր ազդեցությունն ունեցել ու ունենում է ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների վրա, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն համաձայնությունը, ինչ որ եղել է նոյեմբերի 10-ին: Պետք է հաշվի առնենք նաև այն եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին»: Ռուսաստանը, լինելով քրիստոնյա, նրա կարծիքով` ինչ-որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Պատերազմի ժամանակ Իսրայելի փոքրաթիվ հայկական համայնքն ավելի քան 250 հազար դոլարին համարժեք օգնություն ցուցաբերեց, և շարունակվում են աշխատանքները հանգանակությունների ու տարբեր ծրագրերի միջոցով՝ Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու շրջանակներում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.