Լեհաստանի մտավորականության նամակն իշխանությանը
Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին աջակցել Արցախին և արցախահայությանը։
«Անհրաժեշտ է աջակցել Արցախին և միջազգային հարթակներում հակամարտության արդար լուծման ջատագովը լինել, ինչը կերաշխավորի տեղի բնակիչների անվտանգությունը և մշակութային հուշարձանների անվտանգությունը»,–գրված է նամակում։
Նամակի հեղինակները հիշատակել են Թուրքիայում հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի ջարդերը։ Նրանք նաև փաստել են, որ Ադրբեջանի ղեկավարությունը իր հռետորաբանության մեջ հայերին շներ է անվանում:
«Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի այդ, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից եկած վարձկաններ: Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և այսպես կոչված Իսլամական պետության զինյալների աջակցությամբ»,–գրված է նամակում։
Մտավորականները գրում են, որ Լեհաստանում միայն ծերերն են հիշում պատերազմ և տեղահանություն` նկատի ունենալով Համաշխարհային երկրորդ պատերազմի դեպքերը, իսկ Արցախում նման տեսարաններ տեսել է ամեն ոք։
«Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև», – գրված է նամակում։
Նրանք նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։
Նամակում նաև ասվում է, որ նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված ԼՂ հայտարարությունը սպառնում է տարածաշրջանի ապակայունացմամբ, ինչպես նաև կոնֆլիկտի տարածմամբ ամբողջ Անդրկովկասով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.