Ամերիկացի լրագրող․ «Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան»
ԼՂ-ում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին, գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկելը։
Նրա խոսքով՝ վարձկաններն Ադրբեջանում պատրաստվում են մնալ երկարաժամկետ հեռանկարում՝ «թուրքական բազաների հետ որոշ կետեր պաշտպանության համար»։
«Միանգամայն հնարավոր է, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Գրոհայինները մշտական հսկողության տակ են։ Նրանց մեծ մասը հասանելիություն չունի իրենց հեռախոսներին»,- հաղորդել է ամերիկացի լրագրողը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) բացահայտել էր, որ թուրքական հետախուզական ծառայությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակվել Ադրբեջանում: Նման պնդմամբ էր հանդես եկել SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը։
Կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասել է 4000-ի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.
-
2025-04-23 11:18
За последние годы Турция вблизи своих границ смогла опосредованно выиграть в двух противостояниях. Первым был Карабахский конфликт, а вторым – свержение президента Сирии Башара Асада. Однако остался ещё конфликт, связанный с территорией, которую де-юре признаёт лишь Турция.
-
2025-04-23 11:13
Руководитель Международного центра развития парламентаризма Гоар Мелоян, комментируя потасовку, произошедшую вчера в Национальном собрании, пишет: