«Ավրորան» Արցախի բնակիչներին օգնելու համար 116 600 դոլար կտրամադրի
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Նախաձեռնությունը հայտնում է, որ այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116 600 դոլար:
Նշվում է, որ ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին, իսկ նոյեմբերի 25-ին կներկայացվի ընտրված նախագծերի հաջորդ ցուցակը:
Արդեն իսկ հաստատվել են մի շարք նախագծեր, որոնց միջոցով մարդասիրական, բժշկական օգնություն կտրամադրվի, ինչպես նաև սննդի և առաջին անհրաժեշտության իրերի փաթեթներ կփոխանցեն արցախցիներին։
«10.000 դոլարի շրջանակներում մարդասիրական անհապաղ օգնության կտրամադրվի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին։ Բացի այդ, կտրամդրվեն նաև անկողնային պարագաներ, տաք բաճկոններ, տաքացուցիչներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ավրորան» 20 000 դոլար կտրամադրի և Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռք կբերի։ Նախաձեռնությունը նաև Ստեփանակերտի հանրակացարանը կկահավորի տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար, ինչպես նաև 10 000 դոլար էլ կտրամադրի Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար։
«Ավրորան» նախատեսում է նաև Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդկանց 15 օր շարունակ սննդի կազմակերպում, ինչպես նաև «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների և մեծահասակների 30 օր շարունակ սննդի տրամադրում։
3000 դոլար կտրամադրվի, որպեսզի Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.