Последние новости

ՀՀ ՊՆ․ Որտեղից Անդրանիկ Քոչարյանը կարող է իմանալ Գաբրիել Բալայանի ազատման մասին

Ինձ համար անհասկանալի է, թե որտեղից կարող է ԱԺ պատգամավորը, նույնիսկ, եթե նա պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ է, նման տեղեկատվության տիրապետի, եթե մենք ինքներս այն դեռ չունենք:

Այդ մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտնած տեղեկությունը՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին աշխատանքից ազատելու մասին:

«Եթե նա անձամբ զրուցել է Գաբրիել Բալայանի հետ՝ ուրիշ խնդիր, բայց մենք պաշտոնապես նման տեղեկությանը չենք տիրապետում», - ասաց Ալթունյանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ