Իրավապաշտպան Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը գերազանցում է 100-ը
Մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին News.am-ին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի կողմից։
Ինչ վերաբերվում է ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թվին, ապա ըստ Սահակյանի՝ այն գերազանցում է 100-ը։
«Փաստացի ներկայացված գործերով՝ նրանց թիվը գերազանցում է 60-ը, իսկ որոշ տվյալներով, որոնք դեռ ստուգվում են, գերիների թիվը գերազանցում է 100-ը։ Այժմ ապացույցներ ենք հավաքում՝ անձանց նույնականացնելու և գերության փաստը հաստատելու համար»,–ասաց նա։
Անդրադառնալով հրադադարի համաձայնագրի հաստատումից հետո գերեվարվածների թվին, իրավապաշտպանը նշեց, որ խոսքը հիմնականում քաղաքացիական անձանց մասին է, իսկ մնացած դեպքերում հստակ ժամանակագրությունը դեռևս պարզված չէ։
«Կան դեպքեր, որոնք հնարավոր է՝ ավելի շուտ են եղել, սակայն դրանց վերաբերյալ տեսանյութերն են ուշ ի հայտ եկել, իսկ թե մեր քաղաքացիները կոնկրետ որ ժամանակահատվածում են գերեվարվել՝ դեռևս ամբողջական վերլուծված չէ»,–ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական դատարանը արդեն իսկ մի շարք գործերով բավարարել է հայկական կողմի դիմումները և որոշել հրատապ միջոցներ կիրառել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.