Reuters. Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, գրում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը: Հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր էին ստորագրել համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկողություն կիրականացնի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահները 23 դիտակետ են տեղակայել տարածաշրջանում:
Reuters-ի փոխանցմամբ` Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն Անկարան պնդում է մոնիտորինգի միասնական կենտրոնից անկախ սեփական դիտակետի ստեղծումը: «Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից: Սակայն դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի համար»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցին թուրքական կողմից:
Աղբյուրը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան փոխզիջումային լուծման է ապավինում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թուրք խաղաղապահները կհետևեն, թե ինչ է կատարվում բացառապես Ադրբեջանի տարածքում և չեն գնա Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.