Հացադուլին միացել է նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ և վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետևաբար տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխվոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատրտավոր են քրգործ հրուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկել և տա իր հրաժարականը: Այսինքն հրաժարական կարող է և չտալ, որովհետև նախնական կալանքի վերցնելու պրագայում նա արդեն զրկված կլինի իր լիազորությունների իրականացումից»:
Նա հավելեց, որ դրանից հետո թե ԱԺ-ն ում վարչապետ կնշանակի, ինչպես առաջ կշարժվի, դա բոլորովին այլ հարց է. «Եթե քաղաքական տեսանկյունից վերցնենք, միանշնակ է, որ չի կարող պակիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձը այսօր բանակցային գործընթացի մեջ մտնի: Եթե վերցնեք հայտարարությունը, կտեսնեք, որ նույն հայտարարության մի շարք կետեր այսօր ոտնահարվում են: Ինչի՞ պետք է ադրբեջանցի փախստականները գան, իսկ մեր փախստականները մնան օդում կախված: Որտե՞ղ է դա գրված, նման կետ կա՞: Ոչ, բայց դուք տեսնում եք, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին:
Նա հավելեց, որ հացադուլը ծայրահեղ քայլ է. «Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչև իր հրաժարականին հասնելը»:
Նշենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Գաբրել Բալայանը նախօրեին ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Նրա որդիներից Տիգրան Բալյանը Նիդերլանդներում ՀՀ դեսպանն է, իսկ մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.