Последние новости

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ Ի՞ՆՉ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԱԿՆԱԲԵՐԴԸ ԵՎ, ՀԵՏԵՎԱԲԱՐ, ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԸ

«Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով ատիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշև» Գործարարների միության ղեկավար Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆԸ՝ մեկնաբանելով Ադրբեջանին հանձնվող Արցախի բնակավայրերի ցուցակը:

      «Նոյեմբերի 21 ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը (որոշումը մեկնաբանությունում): Այս որոշման խնդիրներն են.По какой логике Азербайджану сдается село Акнаберд, а значит, Сарсангское водохранилище?

1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաքա է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի արդյունքում 51 գյուղի անուն չի նշվել: Նկարում տեղադրած քարտեզում որոշումում չնշված գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, դեղինով են ներկված: 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին: Համեմատության համար ու աղետի մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ ՀՀ-ն մոտ 950 գյուղ ունի: Ճիշտ է, Արցախի գյուղերի մի մասը շատ փոքր են, բայց ամեն դեպքում, 181 բնակավայր, որոնց մի մասն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մյուս մասն էլ շուտով կհանձնվի Ադրբեջանին:

2. Կառավարության որոշումում սխալ է ձևակերպված ոչ թե բնակավայրերը անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, այլ Ադրբեջանը ռազմական օկուպացիա է նախաձեռնել և ռազմական ճանապաչհով գրավել․․․: Իրավական ճիշտ ձևակերպումները շատ կարևոր են, հատկապես հետագա պայքարի համատեքստում:

3. Կառավարության որոշումում կա Չարեկթարի ու Ակնաբերդի անունը, որոնք չեն տեղավորվում որոշման տրամաբանությունում: Օրինակ, Ակնաբերդը չգիտես ինչու ժամանակին միացվել է Շահումյանի շրջանին, բայց ԼՂԻՄ-ի կազմում եղել է Մրտակերտի շրջանում (Ակնաբերդի դիրքը տեսեք կից քարտեզում): Ակնաբերդը, եթե հանձնվեց Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանին կանցնի ողջ Սարսանգի ջրամբարը, իր հարակից գյուղերով: Ադրբեջանին հանձնվում են տարածքներ, ելնելով ԼՂԻՄ քարտեզի տրամաբանությունից, պլյուս Հադրութն ու Շուշին, այդ դեպքում ինչու՞ է հանձնվում ԼՂԻՄ ի Մարակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը:

4Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով ատիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել: Մի տեղ հաջողվում է, մյուս տեղում չի հաջողվում, բայց պետք է ընդունենք, որ ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը, հետևաբար էս պահին շատ կարևոր է հնարավորինս հարմար բարձրունքներ ու դիրքեր պահել հայկական ազդեցության տակ:

Եկեք տարածենք էս իրականությունը, որի մասին չի խոսվում»,- գրել է նա:

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ