Թրամփը կարգադրել է սկսել Բայդենին իշխանության փոխանցումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ընդհանուր ծառայությունների վարչությանը (GSA) կարգադրել է «կատարել այն, ինչ անհրաժեշտ» է ըստ «նախնական արձանագրությունների» Ջո Բայդենին իշխանության փոխանցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
CNN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ GSA-ն և դրա ղեկավար Էմիլի Մերֆին Դեմոկրատական կուսակցության թեկնածուին ճանաչել էին ընտրությունների հաղթող և հայտնել իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին։
«Մեր գործն ամուր առաջ է ընթանում, մենք շարունակելու են կոշտ պայքարը, ես վստահ եմ, որ կհաղթենք։ Այդուհանդերձ, մեր երկրի լավագույն շահերից ելնելով՝ ես հանձնարարում եմ, որ Էմիլի (Մերֆին) և նրա թիմը ամեն ինչ անեն, ինչ անհրաժեշտ է նախնական արձանագրությունների համաձայն, և իմ թիմին նույնպես ասել եմ նույնն անել»,- Twitter-ում նշել է Թրամփը։
Նա նշել է, որ Մերֆին ենթարկվել է «հետապնդումների, սպառնալիքների և վատ վերաբերմունքի» ԱՄՆ-ին իր «հաստատուն հավատարմության» համար։
«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա նրա կամ GSA-ի ծառայողների հետ»,- ամփոփել է Թրամփը։
Այսպիսով, ԱՄՆ առաջնորդը կրկին հրաժարվել է ընդունել ընտրություններում պարտությունը, չնայած և թույլ է տվել իշխանության փոխանցման պաշտոնական ընթացակարգերի մեկնարկը։ Բայդենի շտաբից նույնպես նշել են, որ այդ հարցը վերջնականապես լուծվել է։
Պետության հաջորդ ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, բայց վերջնական արդյունքները առայժմ չեն հրապարակվել։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեմոկրատների թեկնածուն ստացել է հաղթելու համար ընտրիչների բավականաչափ թվով ձայներ։ Մի քանի համաշխարհային առաջնորդներ Բայդենին արդեն շնորհավորել են պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։
Թրամփը մրցակիցներին մեղադրում է «ընտրությունները գողանալու» փորձի մեջ։ Նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ քվեարկության ժամանակ խախտումները կրել են համակարգային բնույթ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).