Последние новости

Թեհմինա Վարդանյան․ Դեռ պատասխան եք տալու

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետին ուղղված խոսքով՝ «Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, Դուք Հայաստանում ասելիք և կողմնակիցներ չեք ունենալու, բայց Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու»:

«Մենք Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ժամ առաջ լքել վարչապետի պաշտոնը: Ավելի քան երկու տարի կառավարումը տապալված է: Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ձեռքով ժողովուրդը 2.5 տարի առաջ բաժանվեց սևերի և սպիտակների:

Կոչ եմ անում սթափվել և միանալ վարչապետի հրաժարականի մեր պահանջին, իսկ եթե շարունակեք մնալ կապիտուլյանտ վարչապետի հետնորդներ, քավ լիցի: Եթե ոչ, միացեք մեզ», - ասաց «Լույս» խմբակցության անդամը, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ