«Կարդաց և հուզվեց». Անհետ կորած զինվորների ծնողների նամակը դեսպանատունը Մոսկվա կուղարկի
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատների նամակը։
Անհետ կորած զինվորներից մեկի հարազատը` Եղիշե Զաքունցը հայտնեց, որ նամակը ստացել է Անդրեյ Շանինը` դեսպանի խորհրդականը։
«Նա կարդաց նամակը, որտեղ նշված էր, որ կան բազմաթիվ անհետ կորածներ։ Բացի այդ, կան նաև ծնողներ, որոնց ասել են, որ որդիները զոհվել են, սակայն դիերը չկան։ Շանինն ասաց, որ այս ամենի մասին մինչ այս միայն ԶԼՄ–ների միջոցով են իմացել, իսկ հիմա արդեն պետական մակարդակով կզբաղվեն այս հարցերով։ Նա հուզվել էր»,–ասաց Զաքունցը։
Շանինը վստահեցրել է` նամակին ընթացք են տալու, այն փոխանցելու են դեսպանին, ինչպես նաև մի քանի ժամվա ընթացքում նամակը կլինի Մոսկվայում։ Զաքունցն ասաց, որ դեսպանատնից խոստացել են` կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն անհետ կորածների հարազատներին գտնել իրենց երեխաներին։
Ըստ Զաքունցի՝ անհետ կորածների մեծ մասը Հադրութ–Ջաբրայիլ ուղղությամբ են եղել, և պետք է քայլեր իրականցնեն, որպեսզի նշված տարածքներում որոնողական աշխատանքներ կատարվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.