Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը
Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը:
«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերը՝ հակամարտության գոտում կրակի լիարժեք դադարեցման, մարտական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Արտաքին գործերի նախարարները նաև հայտնել են, որ հակված են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր մասնակիցների կողմից ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերադառնալուն:
Նախարարները նաև քննարկել են ընթացիկ ռուս-իրանական նախագծերը՝ շեշտադրելով առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ երկխոսությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.