ՊԵԿ-ը մաքսանենգության մոտ 200 դեպք է հայտնաբերել
2020-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք, տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մասնավորապես` կանխվել է տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 600 գրամ մարիխուանա, մոտ 600 գրամ ափիոն, 1100 ԼՍԴ բլոտտեր, մոտ 400 գրամ «Մեթամֆետամին», ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ հաշիշի յուղ և դրանով լցված էլեկտրոնային սիգարետի 11 մուշտուկ, ավելի քան 2240 կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:
Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 70 դեպք, որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:
Նշված դեպքերով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.