ԳԱԱ-ն պահանջում է կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունն ընդունվել է ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 24-ի նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հայտարարության մեջ նշված է.
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է.
1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։
3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։
4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։
5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:
6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.