Ֆրանսիայի Սենատը կարող է ճանաչել Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը։ ՌԻԱ Նովոստիին է ասել բանաձևի հեղինակներից մեկը՝ «Կենտրոնամետների միություն» խմբի ղեկավար Էրվե Մարսեյը։
Ֆրանսիայի Սենատը Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևի նախագիծը կքննարկի այսօր` նոյեմբերի 25-ին։
Բանաձևի նախագիծը, որում Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար, Սենատի քննարկմանն է ներկայացվել նոյեմբերի 18-ին:
Բանաձևի նախագծում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքների բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:
Պատասխանելով հարցին, թե ինչ շանսեր կան, որ բանաձևը հավանության կարժանանա, Մարսեյն ասել է. «Դա ավելի քան հնարավոր է: Եթե դիտարկենք բանաձևի հեղինակներին, ապա կարելի է ասել, որ Սենատի անդամների 70-75 տոկոսը այն ստորագրել է։
Նրա խոսքով` Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանում են բանաձևի նախագիծը։
Մեկնաբանելով նոյեմբերի 10-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը` սենատորը դրական է գնահատել պայմանավորվածությունները և կարևորել Ռուսաստանի դերը։
«Այդ համաձայնագիրն անմիջապես վերջ դրեց հակամարտությանը։ Ռուսաստանը, իհարկե, կարևոր, եթե չասենք հիմնարար դեր է խաղում այս տարածաշրջանում», - ընդգծել Է Մարսեյը՝ հավելելով, որ համաձայնագիրը լուծման սկիզբն է, այնուհետև պետք է ընթանալ բանակցությունների ճանապարհով։
Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորներ՝ Բրունո Ռեթայլոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիոմ Գոթարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.